Limited Run Games
Limited Run Games | |
---|---|
Տեսակ | համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | 2015 |
Վայր | Ռոլի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | limitedrungames.com(անգլ.) |
Limited Run Games, ամերիկյան ընկերություն[1][2] և դիստրիբյուտոր, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարկմամբ։ Հիմնվել է 2015 թվականին Ջոշ Ֆեյրտրաստի և Դուգլաս Բոգրատի կողմից, որպես Mighty Rabbit Studios ընկերության մաս[3][4]։
Limited Run Games-ը մասագիտացված է համակարգչային խաղերի ֆիզիկական հրապարակաման ոլորտում։ Ընկերությունը հրատարաում է խաղերի, ինչպես ակտուալ այնպես էլ, նախորդ սերունդների խաղային համակարգերի համար[5]։ Բացի նոր խաղերի հրապարակումից, ընկերությունը նաև զբաղվում է, հին խաղերը նոր համակարգերի համար հրապարակելով։ Այս նպատակի համար մշակում է գործիքներ և էմուլյատորներ, ինչպիս է օրինակ՝ Carbon Engine-ը, որը նախատեսված է նախորդ սերնդի պլատֆորմների համար մեկնարկման համար[6]։
Limited Run Games-ի առաջին խաղը դարձավ Mighty Rabbit Studios կողմից մշակված խաղը։ Հիմնադրի խոսքերով, սա փորձ էր, հասկանալու համար կա արդյոք նման խաղերի պահանջարկը։ Խաղը հաջողություն գրանցեց, և արդեն 2016 թվականին ընկերությունը հրապարակեց Oddworld: New 'n' Tasty! խաղը, մշակված այլ ընկերության կողմից[3][7]։ Չնայած այն փաստին, որ Limited Run Games-ը հիմնադրվել է Mighty Rabbit Studios-ի աշխատակիցների կողմից, այն համարվում է անկախ ընկերություն[8][9]։
Retro Gamer ամսագրի կարծիքով, Limited Run Games-ն ապացուցեց, որ ֆիզիկական հրատարակումը դեռ ունի մեծ պահանջարկ[10]։ Ամսագրում նշվում է նաև, որ այսպիսով Limited Run Games-ը վերադարձնում է քարտերով խաղերի տարածում ռետրո համակարգերի համար, դրանով երկարացնելով նրանց կյանքը[5]։ Destructoid առցանց հրատարակությունը Limited Run Games ընկերությանն անվանեց միակը, որ ապահովում է խաղերի ֆիզիկական պատճենների կյանքը[3]։
2022 թվականի օգոստոսի 18-ին Limited Run Games-ը գնվեց Embracer Group-ի կողմից[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Danielle Partis (2020 թ․ հոկտեմբերի 29). «How Limited Run, Super Rare, and others are keeping physical games alive». Game Industry.biz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ David Piner (2021 թ․ նոյեմբերի 1). «Limited Run Games Guide and How To». Gaming Tier List (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 CJ Andriessen (2020 թ․ մայիսի 3). «How Limited Run, Super Rare, and others are keeping physical games alive». Destructoid (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Sam Desatoff (2020 թ․ հոկտեմբերի 29). «Limited Run Games celebrates its sixth anniversary». Game Daily (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 5,0 5,1 Nick Thorpe The Retro Revolution(անգլ.) // Retro Gamer : журнал. — 2017. — № 167. — С. 11. — ISSN 1742-3155.
- ↑ Wes Fenlon (2022 թ․ ապրիլի 7). «Limited Run Games' emulation initiative could finally open doors for untranslated Japanese games». PC Gamer (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «[Industry Interviews] Josh Fairhurst from Limited Run Games». The Switch Effect (անգլերեն). 2022 թ․ մարտի 19. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Limited Run Games». DNB (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Limited Run Games». Crunchbase (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Mailbag(անգլ.) // Retro Gamer : журнал. — 2017. — № 167. — С. 11. — ISSN 1742-3155.
- ↑ «Embracer Group acquires Bitwave Games, Gioteck, Limited Run Games, Middle-earth Enterprises, Singtrix, Tatsujin, Tripwire Interactive, and Tuxedo Labs». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)